Փոխադրամիջոցներ

Սպորտի սիրահարների համար Ծովասար Ընտանեկան Համալիրը հնարավորություն է տալիս վարձակալել հետևյալ փոխադրամիջոցները՝ 

 

 

1. Հեծանիվ: Այն ամենաանվտանգ, Էկոլոգիապես մաքուր և հասանելի ճանապարհորդելու միջոցներից է: Քաղաքակիրթ երկրներում, հեծանիվները աստիճանաբար փոխարինում են ավտոմեքենաներին: Տղամարդիկ, կանայք և երեխաները նախընտրում են հեշտությամբ, առանց խցանումների և ի օգուտ առողջությանը երթեվեկել հեծանիվներով: Այսօր մոդայիկ հեծանիվները նախատեսված են ոչ միայն երևեկելու համար, այլ նաև ճանապարհորդության, մրցակցության, առողջության և պարզապես հաճելի ժամանցի համար:

 

      

 

2. Կվադրոցիկլ: Այսօր մոդայիկ կվադրոցիկլները ամենահայտնի և արտասովոր տրանսպորտային միջոցներից մեկն են: Այս տրանսպորտը անվանում են նաև ամենագնաց, քանի որ այն կարողանում է հեշտ և հանգիստ հաղթահարել ամենաբարդ և դժվարանցանելի ճանապարհներըԿվադրոցիկլները օգտագործվում են տարբեր ոլորտներում, սակայն առավել հայտնի են փոքր տուրիստական կվադրոցիկլները, որոնք շատ հարմար են ճանապարհորդելու, ջիպ տուրերի և կարճ ուղեւորությունների համար, և ավելի հզոր շարժիչով սպորտային կվադրոցիկլները, որոնք նախատեսված են դժվարանցանելի ճանապարհների և էքստրիմի սիրահարների համար:

 

      

 

3. Սկուտեր և մոտորանավակ : Ջրային սկուտերները և մոտորանավակները Սևանի թերեւս ամենահայտնի և պահանջարկ ունեցող փոխադրամիջոցներն են: Նրանք թույլ են տալիս համատեղել հաճելի հանգիստը և սպորտային ժամանցը: Անվտանգության նկատառումներից ելնելով տրամադրվում են նաև սպորտային բաճկոններ: