Սենյակի գինը ներառում է՝
Անվճար WI-FI
Ավտոկայանատեղի
Հեռուստացույց
Սառնարան
Ջեռուցում
Պատշգամբ
Մաքրություն
2 ննջասենյակով ապարտամենտները ամենահարմար տարբերակն են ընտանիքների համար: Նրանք նախատեսված են առավելագույնը 5 անձի համար: Ընդհանուր մակերեսը կազմում է 68 քմ է: Այս ստուդիո ոճով կառուցված ապարտամենտները ունեն հյուրասենյակ, խոհանոց, երկու առանձին ննջասենյակ (մեկ երկտեղանի և երկու մեկտեղանի մահճակալներով) և լոգարան: Հյուրասենյակում տեղադրված բազմոցը կարող է ծառայել որպես լրացուցիչ մահճակալ՝ 5-րդ անձի համար:
Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկա՝ գազօջախ, սառնարան, թեյնիկ, սպասք լվացող մեքենա, սպասք:
Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ վարսահարդարիչ, օճառ, շամպուն, բամբակե սրբիչներ, հողաթափեր: