Սենյակի գինը ներառում է՝
Անվճար WI-FI
Ավտոկայանատեղի
Հեռուստացույց
Սառնարան
Ջեռուցում
Պատշգամբ
Մաքրություն
Այս հարմարավետ ապարտամենտը նախատեսված է առավելագույնը 3 անձի համար: Համարի ընդհանուր մակերեսը կազմում է 50 ք.մ: Այն կառուցված է հարմարավետ ստուդիո ոճով, որը ունի հյուրասենյակ և խոհանոց, և առանձին ննջասենյակ՝ մեկ երկտեղանի կամ երկու մեկտեղանի մահճակալներով և լոգարան: Երրորդ անձի համար այս սենյակում տրամադրվում է լրացուցիչ մահճակալ՝ բազմոց:
Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկա՝ գազօջախ, սառնարան, թեյնիկ, սպասք:
Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ վարսահարդարիչ, օճառ, շամպուն, բամբակե սրբիչներ, հողաթափեր: