Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը գտնվում է Երևանում և նվիրված է 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին: Հուշահամալիրը կառուցված է համանուն բլրի վրա: Համալիրը բաղկացած է 40 մետրանոց սյունից, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը և  դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերից: Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է: Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները: