Հաղարծին

Հաղարծին վանքային համալիր գտնվում է Աղստև գետի կիրճի ծայրին, սաղարթախիտ անտառի մեջ: Հաղարծինի շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 11-րդ դարից: Առաջինը կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, երկրորդը՝ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է ավելի ուշ՝ 13-րդ դարում: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում նաև երկու գավիթներն ու սեղանատունը: Պատմում են, որ եկեղեցու շինարարության ժամանակ վարպետները տեսել են՝ ինչպես են արծիվները ճախրում  գավթի վերևում: Այդ իսկ պատճառով եկեղեցին անվանել էլ Հաղարծին