ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Զվարթնոց Միջազգային Օդանավակայանը գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա: օդանավակայանը բացվել է 1961 թվականին, սակայն այն ժամանակ սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթներ իրականացնող ինքնաթիռներին:
2012 թվականին շահագործման է հանձնվել օդանավակայանի նոր ուղևորային համալիրը, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային բարձր չափանիշերին և հնարավորություն է տալիս տարեկան սպասարկելու շուրջ 3,5 մլն. ուղևոր: Նոր համալիրում գործում են նաև VIP ուղևորների և պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահներ:
Դուբայում "Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսին”, Զվարթնոց միջազգային օդանավակայանը ճանաչվել է լավագույն օդանավակայանը ԱՊՀ տարածքում: