Հանրապետության Հրապարակ
Հանրապետության Հրապարակը գտնվում է Երևանի ամենակենտրոնական հատվածում: Հրապարակը կառուցվել ըստ Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծի 1924 թվականին: Հանրապետության Հրապարակում են գտնվում Արտաքին Գործերի Նախարարությունը, Մարիոթ հյուրանոցը, Տրանսպորտի և Կապի Նախարարության շենքը, Հայաստանի Պատմության Թանգարանը, Տարածքային Կառավարման Նախարարության շենքը: Հրապարակը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ 10 հրապարակներից մեկը:
Այստեղ դուք նաև կարող եք վայելել երգող շատրվանների գեղեցկությունը, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարկը դարձել է երևանցիների և քաղաքի հյուրերի սիրելի ժամանցի վայրերից մեկը: Այստեղ նաև հաճախ անցկացվում են բացօթյա համերգներ: