Էջմիածին

Էջմիածնի Մայր Տաճարը (Էջմիածին - իջավ միածին) գտնվում է Էջմիածին համանուն քաղաքում: Այն համարվում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն և կաթողիկոսի նստավայր: Եկեղեցին կառուցվել է 303 թվականին Քրիստոնեության ընդունումից անմիջապես երկու տարի հետո: Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել է և վերակառուցվել, սակայն ներկայիս տեսքը համապատասխամում է Լուսավորիչի տեսիլքում ուրվագծված կառույցին: Կառույցին կից կա նաև թանգարան, որտեղ պահպանվում են հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն:

Booking.com