Տաթև

Տաթևի վանքը գտնվում է բարձրադիր մի բլրի վրա, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Տաթևի անապատը: Տաթևի վանքային համալիրը մեծ և կարևորագույն դեր է ունեցել Հայաստանի պատմության մեջ: Այն եղել է ամենամեծ համալսարան ոչ միայն Հայաստանում այլև ողջ Կովկասում: Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցիներից, ադմինիստրատիվ և տնտեսական շինություններից և ձիթհանից:  Համալսարանում դասավանդվում էին տարբեր առարկաներ. պատմություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա, ճարտարագիտություն, մշակույթ, կրոնի և երկրի պատմություն և այլ առարկաներ: Տաթևը անմոռանալի տպավորություններ կթողնի Ձեզ վրա: Իսկ այնտեղ կարելի է հասնել աշխարհի ամենաերկար ճոպանուղով: