Սևանավանք

Սևանավանք վանքային համալիրը գտնվում է Սևանի թերակղզում: Թերակղզին ժամանակին եղել է կղզի և հետագայում ջրի մակարդակի իջնելու հետևանքով դարձել է թերակղզի: Սուրբ Հարություն եկեղեցին հիմնադրվել է 4 -րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից: 9-րդ դարում արքայադուստր Մարիամը այստեղ կառուցում է Սևանավանքի մյուս երկու եկեղեցիները, որոնք մինչ օրս կանգուն են: Այստեղ է որոշ ժամանակ ապաստան գտել Աշոտ Երկաթը: Այստեղ բնակություն հաստատած հոգևորականները կառուցել են պարիսպը և օժանդակ շինությունները: Վանքին կից գործում է հոգևոր ճեմարան: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի կապուտակ Սևանը: