Սևան

Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Սևանը գտնվում է Գեղարքունիքի մարզում ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Սևանի պատմական անունն է Գեղամա, կամ Գեղամի լիճ: Սևանը հիանալի վայր է ամառային հանգստի կազմակերպման համար: Սևանում են գտնվում բազմաթիվ պատմական նշանակություն ունեցող վայրեր, որոնցից է Սևանավանքը, որը կառուցվել է 9րդ դարում Սևանա թերակղզու վրա: