Նորավանք

Նորավանքը միջնադարյան հայկական վանքային համալիր է, որը գտնվում է բարձրադիր բլրի վրա: Վանքային համալիրը շրջապատված է կիրճով, որը հայտնի է իր կարմիր, ուղղաձիգ ժայռերով, որոնք էլ առաջացել են հրաբխային ժայքումից: Համալիրը հայտնի է Սբ. Աստվածածին եկեղեցով, որի երկրորդ հարկ բարձրանալու համար հարկավոր է անցնել նեղ աստիճաններով շինության ճակատային մասից:  Նորավանքը իր անունը ստացել է այն պատճառով, որ որպես հիմք օգտագործված քարի գույնը ստեղծում է այն տպավորությունը, թե  այն նոր է կառուցված: Վանքային համալիրի պաշտպանական պատը կառուցվել է ավելի ուշ՝ 17-18-րդ դարերում: