Խոր Վիրապ

Խոր Վիրապի վանքը այն վայրն է որտեղ 13 տարի իր չարչարանքներն է կրել ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի բիբլիական լեռը՝ Արարատը: Վանքի տարածքում, Սբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում կարելի է իջնել այն փոսը, որը ունի 6 մետր խորություն: Վանքի տարածքում է գտնվում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին: