«Ծովասար» համալիրի շինարարությունը սկսվել է 2011թ մայիսին, և լիարժեք շահագործման է հանձնվել 2014 թ հուլիսին: Շինարարությունն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլում կառուցվել են գլխավոր մասնաշենքն ու քոթեջները, երկրորդում` բարեկարգվվել են տարածքն ու ավարտվել են մնացյալ աշխատանքները:

«Ծովասար» համալիրում առաջարկվում են հետևյալ մակերեսներով բնակարաններ`

41-43 մ2 – երկու սենյականոց փոքր բնակարաններ 46-48 մ2 – երկու սենյականոց մեծ բնակարաններ 63-65 մ2 – երեք սենյականոց բնակարաններ 78 մ2 – Մենատուն 2 հատ մեկ հարկանի 93 մ2 – Մենատուն 3 հատ անտրեսոլով (միջնահարկ)

«Նավասար Ինվեսթմենթի» կողմից բնակարանները սեփականատիրոջը հանձնվում են ամբողջությամբ վերանորոգված վիճակում, ներքին հարդարման համար առաջարկվում են մի քանի տիպային դիզայն-նախագծեր:

Ծովասարում բնակարան կամ մենատուն ձեռք բերել ցանկացողներին առաջարկում ենք վճարման հետևյալ տարբերակները.

Պայմանագրի կնքման պահին վճարեք անշարժ գույքի արժեքի 50%-ը և մնացած գումարը մարեք հաջորդ ամիսների ընթացքում, առանց լրացուցիչ տոկոսների և հավելավճարների, նախապես փոխհամաձայնեցված վճարման գրաֆիկով:

Շտապե’ք աննախադեպ շահավետ պայմաններով, Ձեր և ձեր սերունդների համար, ձեռք բերել նորաոճ և հարմարավետ բնակարան կամ առանձնատուն այս եզակի համալիրում:

«Ծովասարը» հանդիսանում է նաև որպես հասանելի և հարմարավետ հանգստի համալիր բացառապես ընտանեկան հանգստի համար: «Ծովասար» ընտանեկան հանգստի համալիրի արժեքներին կարող եք ծանոթանալ այստեղ:


© 2011 «Նավասար Ինվեսթմենթ» ՍՊԸ
Կայքի նախագծումը եւ ձեւավորումը` Massaca